«Կարժանանա Հուսեյնի ճակատագրին». Իսրայելից սպառնացել են Խամենեիին
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնալից ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ ակնարկելով, որ նա կարող է մահապատժի ենթարկվել ինչպես Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնը։
«Հիշե՛ք, թե ինչ պատահեց Իրանի հարևան երկրի բռնապետի հետ, որը այս ուղին ընտրեց Իսրայելի դեմ», - Կացի խոսքերը մեջբերել է Ynet-ը։
Նա ընդգծել է, որ Իսրայելն այժմ հզոր հարված է հասցնում Իրանին բոլոր ճակատներում։
Հիշեցնենք, որ Հուսեյնը տապալվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Իրաք ներխուժման արդյունքում 2003 թվականի ապրիլին։ Ամերիկյան զորքերի կողմից ձերբակալվելուց հետո Հուսեյնը հանձնվել է Իրաքի ժամանակավոր կառավարությանը, իսկ 2006 թվականի դեկտեմբերի 30-ին նա մահապատժի է ենթարկվել կախաղան բարձրանալու միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո
Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Իսրայելը կարող է անցնել Պակիստանին՝ հարվածներ հասցնելով երկրի միջուկային օբյեկտներ...
Շուտով աշխարհը կտեսնի, թե ինչ նորարարություններ կբերի Իրանը մարտադաշտ. ԻՀՊԿ հրամանատար
Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀ...