Ադրբեջանը կարո՞ղ է օգտվել ստեղծված իրավիճակից և հարձակվել Սյունիքի վրա. ՀՀ-ում Իրանի դեսպանի պատասխանը
Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից և հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա։
«Մենք կապի մեջ ենք տարածաշրջանի երկրների հետ, մեր մտահոգությունները հայտնում ենք նրանց, մենք ունենք շատ հստակ կարմիր գծեր և ապացուցել ենք, որ չենք շեղվի մեր կարմիր գծերից։ Մենք ապրում ենք հավանականությունների աշխարհում, որոնցից մի քանիսը կարող են մտահոգություն առաջացնել։ Սակայն, մենք գործ ունենք փաստերի հետ, մնում ենք զգոն։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը նույնպես հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ և պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում։ Այս ժամանակահատվածում երկրների վարքագիծը կազդի նրանց հետ մեր ապագա հարաբերությունների վրա։ Ընկերներն ու թշնամիները հայտնի են դժվար ժամանակներում», - նշել է Մեհդի Սոբհանին։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
Միակ բանը, որ սպասում եմ Իրանի լիակատար կապիտուլյացիան է. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի լիակատար կապիտուլյացիա։ Այս մասին հայտնել է Fox News-ը:«Որևէ ցանկութ...