Ռազմական

Իրանի վրա Իսրայելի գործողության հետևանքները անհանգստացնում են Չինաստանին

Edita 1 րոպե 1,422 դիտում
Իրանի վրա Իսրայելի գործողության հետևանքները անհանգստացնում են Չինաստանին

Չինաստանը լրջորեն անհանգստացած է այն հետևանքներից, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի գործողությունն Իրանի դեմ, այս մասին հայտնում են ՏԱՍՍ  գործակալությունից:


«Չինական կողմը լրջորեն անհանգստացած է Իրանին Իսրայելի  հարվածից և խորապես մտահոգված է այն լուրջ հետևանքներից, որոնց կարող են հանգեցնել համապատասխան գործողությունները: Չինաստանը հանդես է գալիս Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության  ոտնձգությունների դեմ, հակասությունների սրման և հակամարտության ընդլայնման դեմ»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:


Ըստ Չինաստանի ԱՆԳ-ի՝ Իսրայելի գործողությունն Իրանում չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, և Չինաստանը պատրաստ է աջակցելու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250