Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարություն է տարածել
Հրադադարի և խաղաղության Ռուսաստանի պայմանները վերջնագրեր են և չեն կարող լրջորեն քննարկվել Ուկրաինայի կողմից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ ճեպազրույցում։
Ըստ Սիբիգայի՝ աշխարհը և հատկապես «մի քանի մայրաքաղաքներ» պետք է հստակ հասկանան, որ Ուկրաինան չի պարտվի պատերազմում, իսկ Ռուսաստանը չի հաղթի։
Նախարարը Ռուսաստանին մեղադրել է խաղաղ գործընթացն արգելափակելու մեջ։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի արձագանքել հրադադարի մասին Ուկրաինայի առաջարկներին, որոնք փոխանցվել են Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլից առաջ։
«Նրանք Ստամբուլում սեղանին գցեցին դիվանագիտության համար ոչ պիտանի վերջնագրերի ցուցակը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ճնշումը պետք է մեծացվի Ռուսաստանի և բոլոր նրանց վրա, ովքեր օգնում են նրան այս պատերազմը վարել»,- ասել է Սիբիգան:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Մեդինսկին բացատրել է, թե ինչու Կիևը չի ընդունում զոհված զինծառայողների մարմինները
Կիևը հրաժարվում է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) զինվորների մարմինները, քանի որ նրա համար դժվար է ընդունել նման...
Ռուսաստանը ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման է ենթարկվել
ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաս...
ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է սկսել Կիևի վրա
Ռուսաստանը զանգվածաբար հարձակվել է Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine...