ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է՝ երբ ՌԴ-ն կհարձակվի դաշինքի վրա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է դաշինքի համար ամենամեծ սպառնալիքը, սակայն կազմակերպությունը հաշվի է առնում նաև այլ երկրներից եկող վտանգները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը, անկասկած, գլխավոր սպառնալիքն է։ Սակայն ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ միայն ԽՍՀՄ-ին հակազդելու համար», - ասել է Ռուտտեն Լոնդոնում գտնվող «Չաթեմ Հաուս» վերլուծական կենտրոնում։
«Ռազմական արտադրությունը մեծացնելով՝ Ռուսաստանը հինգ տարվա ընթացքում կհասնի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա հարձակվել ՆԱՏՕ-ի վրա»,-համոզված է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում եվրաատլանտյան տարածաշրջանին, սակայն դաշինքը պետք է նաև տեղյակ լինի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կատարվող իրադարձություններից։ Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Չինաստանի պաշտպանական ներուժի աճի վերաբերյալ, որը, ըստ Ռուտտեի, շուտով կարող է գերազանցել ԱՄՆ ռազմածովային ուժերին։
Նա եզրակացրել է, որ ԱՄՆ-ն, Եվրոպան, Կանադան և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները բավարար միջոցներ չեն հատկացնում պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, Չինաստանը, ըստ նրա, մեծ քանակությամբ զենք է արտադրում՝ համագործակցելով Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի հետ։ Ռուտտեն նշել է, որ այդ երկրները միշտ գործում են միասին։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արզնիի համայնքապետը և ևս 8 անձ. մանրամասներ
Վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այս մաս...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում,...