Քաղաքականություն

Եկեղեցու դեմ խուլիգանական ակցիաները չեմ բացառում. Արթուր Խաչատրյան

Edita
Եկեղեցու դեմ խուլիգանական ակցիաները չեմ բացառում. Արթուր Խաչատրյան

«Որևէ ստորություն, որեւէ սադրանք չեմ բացառում։ Եկեղեցու դեմ խուլիգանական ակցիաները չեմ բացառում, ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց մայիսի 30-ին հարձակում սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Որովհետեւ Եկեղեցին Շվեյցարիայում խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու» մասին կոչին։


«Հունվարի 7-ին Ալիեւն ասել էր՝ կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի ռևանշիզմի դեմ պետք է պայքարեն, կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ»,- ասել է պատգամավորը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250