Այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի. Մեդինսկի
Եթե Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի առաջնագծում՝ առանց իրական խաղաղության շուրջ համաձայնության, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի վերադարձնել իր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ստամբուլի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Կիևի հետ առանց լիարժեք խաղաղության պայմանագրի զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։
Դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը, այս տարածաշրջանը կվերածվի «հսկայական Ղարաբաղի»։ Մոսկվան չի ցանկանում, որ ստեղծվի «հսկա Ղարաբաղ», որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկվել միջուկային պատերազմ», - ասել է Մեդինսկին ամերիկացի RT լրագրող Ռիք Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Մենք չենք ուզում ունենալ՝ հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է սկսվել միջուկային պատերազմ։ Հետևաբար, մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիարժեք խաղաղություն և ճանաչել նոր տարածքները», - հավելել է Մեդինսկին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հար...
Ինչպես է Իսրայելը հարվածում իրանական միջուկային օբյեկտին
Իրանական Նաթանզում հրթիռի հարվածելու պահը միջուկային օբյեկտին:Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում մի քանի պայթյունն...
Ենթադրաբար ուկրաինական կամիկաձե-դրոն է հայտնաբերվել Ստամբուլում
Ենթադրաբար ուկրաինական կամիկաձե-դրոն է հայտնաբերվել Ստամբուլի Շիլե արվարձանի լողափին։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթ...
Իրանն անցավ հարձակման. 100-ից ավել հրթիռներ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իրանը Իսֆահանի և Շիրազի դիրքերից Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 150 բալիստիկ հրթիռ։Հրթիռների մեծ մասը մոտենում...