Թուրքիայում հարյուրավոր զբոսաշրջիկներ են տուժել
Թուրքիայում հանցավոր խմբավորման գործողություններից առնվազն 268 զբոսաշրջիկ է տուժել։ Այս մասին հայտնում է թուրքական Ege telegraf պարբերականը:
20 հոգուց բաղկացած հանցավոր խումբը օտար երկրներից զբոսաշրջության նպատակով Թուրքիա ժամանած քաղաքացիների քարտերից ընդհանուր առմամբ 29,2 միլիոն դոլար է գողացել, սակայն ինչպես տուժածները, այնպես էլ վնասը, վերջնական հաշվարկներով, շատ ավելին կարող են լինել։
Պարբերականի փոխանցմամբ՝ հանցավոր խմբավորումը գործել է երկրի տարբեր շրջաններում, զբոսաշրջիկներին կողոպտել են Ստամբուլում, Անթալիայում, ինչպես նաև ծովափնյա հանգստի այլ գոտիներում։
Հանցագործներն անպատիժ ու անարգել գողություններ են կատարել ամիսներ շարունակ, իսկ ոստիկանությանն ընդամենը օրերս է հաջողվել ձերբակալել նրանց։
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին հրդեհ՝ Երևանում
Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փո...
Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանում
Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Եվրոպա...
ԱԱԾ-ն՝ Ադրբեջանական կողմում հայտնված Սյունիքի երկու անչափահաս բնակիչների գտնվելու լուրերի մասին
ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։«Ի լրումն այսօր տարածած հաղորդագր...
Ադրբեջանական կողմում հայտնված Սյունիքի երկու անչափահաս բնակիչները գտնվել են
Ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաները գտնվել են և այժմ Տեղ գյուղում են, տեղեկությունը Sputnik Արմենիային ...