«Հայաստան» խմբակցությունը՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածության մասին
Քիչ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միս ու արյուն է տրվում, վարչապետի թեկնածու իրենք առաջադրում են Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին:
Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը կհամախմբվի Համբարձումյանի թեկնածության շուրջ, «Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ գործընթացին. MediaHub-ը փորձել է պարզել` զրուցելով խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:
«Ես նոր եմ կարդացել հայտարարությունը: Հաջորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը: Պետք է քննարկենք հարցը»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Օհանյանը:
Հարցին, թե ինքն անձամբ ինչպե՞ս է վերաբերում Համբարձումյանի թեկնածությանը, Սեյրան Օհանյանը պատասխանել է` իր մասին որևէ բացասական կարծիք չունի:
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...