Մոսկվայում առևանգված հայազգի գործարարին ձերբակալեցին
Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր և բիզնես մարզիչ Արեգ Շչեպիխինին: Այս մասին հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Նա մեղադրվում է ծայրահեղականության դրդման մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մաս) և սեռի, ռասայի կամ ազգության վրա հիմնված ատելություն հրահրելու մեջ (ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ):
Նշվում է, որ Շչեպիխինը մի քանի օր շարունակ իր սոցցանցերում էթնիկ հիմքով վիրավորանքներով, այդ թվում՝ Չեչնիայի բնակիչների հասցեին տեսանյութեր է հրապարակել։
Հավելենք՝ Արեգ Շչեպիխինին առևանգել են հունիսի 3-ի երեկոյան: Յարոսլավսկի երկաթուղային կայարանի հարևանությամբ հրապարակում մի քանի հոգի բռնել են նրան և խցկել Չեչնիայի իշխանությունների համարանիշներով սև «Մերսեդեսի» բեռնախցիկը: Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինին «ոչ թե առևանգել են, այլ կալանավորել», քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Լարված իրավիճակը Լոս Անջելեսում թեժանում է
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը երկուշաբթի դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Կեղծը Ձեր տված թյուրիմացությունն է․ պիտի պատասխան տաք․ Վարդանյան
Ձեր կեղծ ու սուտ ասածների համար պիտի պատասխան տաք: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է «Քաղաքացիական պ...
Սյունիքի մարզպետը՝ երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու լուրերի մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում խոսել է վերջերս երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադ...