Սյունիքի մարզպետը՝ երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու լուրերի մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում խոսել է վերջերս երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու լուրերի մասին։
«Երբ լուրը տարածվեց, ես հրաժարվեցի որևէ մեկնաբանություն տալ, այո կար տեղեկություն, որ երիտասարդները չկան և ցանկացած տեսանկյունից, եթե դիտարկենք, իմ մեկնաբանությունը չէր կարող լինել հարյուր տոսկոսանոց ինֆորմացիա։ Հետևաբար ես զերծ մնացի, որևէ մեկնաբանություն տալ, քանի դեռ չէր պարզվել, տղաները հատել են սահմանը, թե ոչ»,- նշել է Ղուկասյանը։
Լրագրողի այն հարցին՝ ԱԱԾ-ն ինչու էր նշում, տղաների Հայաստան հետ վերադարձնելու մասին Ղուկասյանը արձագանքեց․
«ԱԱԾ-ն վերջին հաղորդագրության մեջ հերքել է այդ փաստը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության կողմից տեղեկություններ էին ուսումնասիրվում և հրապարակվում, ըստ այդմ ես զերծ մնացի որևէ չճշտված ինֆորմացի հայտնելուց»,- ասել է Սյունիքի մարզպետը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Աբրահամյանը մեղադրվու...
Լարված իրավիճակը Լոս Անջելեսում թեժանում է
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը երկուշաբթի դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Կեղծը Ձեր տված թյուրիմացությունն է․ պիտի պատասխան տաք․ Վարդանյան
Ձեր կեղծ ու սուտ ասածների համար պիտի պատասխան տաք: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է «Քաղաքացիական պ...
Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Թավրիզին
Իսրայելը հարվածել է նավթավերամշակման գործարանին Թավրիզ քաղաքի հյուսիս-արևմուտքում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռո...