ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի. 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարոունակվում է։
Հայտնել էինք, որ ազատվածներից մեկը եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, կռիվ է տվել ու չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից. սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որը բացահայտեց օրաթերթը, եւ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հաղորդման հիման վրա վարույթ հարուցվեց»։
Նմանատիպ հոդվածներ
Երկու անչափահասների հետ ԱԱԾ-ն զրույցներ է ունեցել․ ինչ է պարզվել
Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակի...
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-...
Քաղաքացիները հակառուսական պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հակառուսական պաստառներով, Հայաստանի և ԵՄ դրոշներով իրենց բողոքն են արատահայտում ՌԴ Դաշ...
Թուրքիայում մեծ թվով մարդիկ վիրավորվել են կենդանիների մորթման ժամանակ
Թուրքիայում Կուրբան Բայրամի առաջին օրը բժշկական օգնության է դիմել ավելի քան 14 000 մարդ, որոնք վիրավորվել են զոհաբերվող...