Գերիների հարցը ցավոտ մասն է. Միրզոյան
Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր ու ցավոտ մասն: Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ դա երևի այն եզակի հարցերից է, որ ընդհանրապես խոսակցություն չի ստացվում ունենալ:
«Վերջին բանը, որ եղել է շոշափելի, COP 29-ի շրջանակում է եղել, և դրանից հետո խոսակցությունն անշուշտ եղել է բայց չի՛ հաջողվել: Ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված պայմանագիր, ու կգնանք առաջ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացով և կլինի այդ իրական կարգավորումն ու առաջ կգնա հնարավորությունները, մենք վստահ ենք, որ գոնե ավելի բարենպաստ պայմաններ կլինեն այդ հարցերի լուծման համար»,- ասել է Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...