Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 3-ի ցերեկը կլինի 24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381.47 դրա...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 391,38 դրա...
Առևանգված երեխան հայտնաբերվել է․ մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է
Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մաս...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հունիսի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380,91 դրա...