Կիևի առաջարկը՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին

Ռուսաստանը նախկինում Ուկրաինայից ստացել էր խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի իր տարբերակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, գրում է Lenta.ru-ն։


Կիևը որպես բանակցությունների պայման պահանջեց անվերապահ հրադադար, ինչպես նաև բոլոր «արտաքսված և անօրինական կերպով տեղահանված ուկրաինացի երեխաների» վերադարձը։ Ուկրաինան նաև ակնկալում է ստանալ հուսալի անվտանգության երաշխիքներ Ռուսաստանից։ Բացի այդ, Կիևը հրաժարվում է չեզոքություն պահպանելուց՝ իրեն իրավունք վերապահելով «լինել եվրաատլանտյան համայնքի մաս» և շարժվել դեպի Եվրամիության (ԵՄ) անդամակցություն։


Ռուսաստանի 2014 թվականից հետո տարածքային ձեռքբերումները պարտադիր չէ, որ ճանաչվեն միջազգային հանրության կողմից, և Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները պետք է հանդիպեն՝ կարգավորման հիմնական ասպեկտների շուրջ համաձայնության գալու համար։ Կիևը նաև թույլատրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «փուլային և աստիճանական» վերացում՝ անհրաժեշտության դեպքում դրանք երկարաձգելու հնարավորությամբ։


Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մեդինսկին անուղղակիորեն հաստատել է  փաստաթղթի իսկությունը։ Նա նշել, որ «տեքստը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ձեռքում»։