Հարձակումներ են իրականացրել Հայաստանի կառավարական կայքերի վրա
The Insider-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մեղադրական եզրակացություն է հրապարակել Գլխավոր հետախուզական վարչություն (ԳՌՈՒ-ի) 29155 ստորաբաժանմանը կից գործող հակերների խմբի դեմ: Այս ստորաբաժանումը հայտնի է դարձել Սոլսբերիում Սկրիպալի թունավորման գործով։
Դեռ 2017 թվականին The Insider-ը բացահայտել էր, որ ԳՌՈՒ-ում գործում են հակերային ստորաբաժանումներ: Այդ ժամանակ խոսքը վերաբերում էր 26165 ստորաբաժանմանը, որը հայտնի է որպես Fancy Bear կամ APT28: Այն առավել հայտնի է Հիլարի Քլինթոնի, Էմանուել Մակրոնի և տարբեր միջազգային կազմակերպությունների կայքերի կոտրումներով։ Հետագայում պարզվել է, որ ԳՌՈՒ-ի հովանու ներքո գործում է նաև Sandworm խումբը (74455 ստորաբաժանում), որը ստեղծել է NotPetya կործանարար վիրուսը, անջատել է Ուկրաինայի էլեկտրակայանները և հարձակումներ իրականացրել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վրա։
Պարզվել է, որ ԳՌՈՒ-ի հակերները հարձակումներ են իրականացրել Հայաստանի կառավարական կայքերի վրա.
ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 13.11.2022, 22:51
ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 25.03.2023, 01:45
ՀՀ առողջապահության նախարարության կայք՝ 13.05.2023, 21:40
ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 02.02.2024, 14:53
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում լարված իրավիճակ էր՝ պայմանավորված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայով։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահ...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...