Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարներին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ անվավեր ճանաչելու մասին: Այս մասին Auroranews-ին հայտնեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադառնալաով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբույքան գրառմանը։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանի կողմից տվյալ որոշումը բողորքարկվելու է, միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, քանի որ ընդիմադիր ավագանու մեր գործընկերները, մասնավորապես «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերները, գրառումների տեսքով պնդում են, որ այլևս քաղաքացիները կարող են Ա և Բ գոտիներում անվճար կայանել և որևիցե տեսակի փաթեթներ չգնել, ուզում եմ տեղեկացնել, որ նման հայտարարությունները ապակողմնորոշող բնույթ են իրենց մեջ պարունակում, քանզի դատարանի որոշման մեջ հստակ արձանագրաված է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: Փաստացի մեկ ամսվա ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է այս որոշումը և մինչև դատական ակտը վերջնական կայացված չլինի քաղացիները դեռ պետք է շարունակեն վճարեն Ա և Բ գոտիներում կայանելու համար»,- ասաց Կոստանյանը:


Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձի կողմից։ Այս մաս...