Դրանք ահաբեկչություններ են․ ՌԴ ՔԿ-ն՝ կամուրջների պայթեցման մասին
Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մարդիկ են տուժել և մահացել, դրանք ահաբեկչություններ են։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«2025-ի մայիսի 31-ին՝ ժամը 22:50-ին, Բրյանսկի մարզում գտնվող Վիգոնիչի- Պիլշինո երկաթուղային հատվածում պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որի բեկորներն ընկել են դրա տակ անցնող մարդատար գնացքի վրա։ Պատահարի հետևանքով մարդիկ են տուժել և մահացել», - ասել է նա։
Պետրենկոյի խոսքով՝ Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում հունիսի 1-ին գիշերվա ժամը 3-ի շրջանում «նույնպես տեղի է ունեցել երկաթուղային կամրջի պայթեցում, ինչի հետևանքով անցնող երկաթուղային շարժակազմն ընկել է ավտոմոբիլային ճանապարհի վրա»: Կատարվածի հետևանքով տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։
Նա նաև հայտնել է, որ Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն:
Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել: Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարների փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության հետևանքով: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է կամրջի պայթեցման մասին, որի հետևանքով յոթ մարդ էր զոհվել, վիրավորվել՝ 69, նրանցից 3 -ը երեխաներ են։
Կուրսկի մարզի Օստապովո–Միխայլովսկի Ռուդնիկ միակողմանի երկաթուղային հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի դիզելային լոկոմոտիվի և երեք դատարկ վագոնների վթար՝ կամրջի կամարների փլուզման հետևանքով։ Վթարի արդյունքում լոկոմոտիվի մեքենավարը ստացել է ոտքի վնասվածք, այլ տուժածներ չկան։ Դեպքը չի ազդել հեռավոր երթուղիներով գնացքների երթևեկության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն՝ Ճամբարակում. կա զոհ և վիրավորներ
Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվ...
Բրյանսկում ահաբեկչության ժամանակ գնացքում հայ է եղել․ սուգ է հայտարարվել
Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով անցնող բեռնատարով կոնստրուկցիան փլուզվել է ռելսե...
Երևանում ջրանցքից կնոջ դի է դուրս բերվել
Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտ...
Նոր մանրամասներ և կադրեր՝ Ճամբարակի պայթյունից
Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել...