Բրյանսկում ահաբեկչության ժամանակ գնացքում հայ է եղել․ սուգ է հայտարարվել
Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով անցնող բեռնատարով կոնստրուկցիան փլուզվել է ռելսերի վրա, ինչը հանգեցրել է գնացքի հետ բախման։
Մեր հայրենակից Սամվել Գրիգորյանը, որը գտնվել է գնացքում, Alpha News-ին տված հարցազրույցում պատմել է տեղի ունեցածի որոշ մանրամասներ։
«Խուճապ չկար, մենք իրար օգնում էինք, ինչով կարող էինք, ամեն ինչ լավ էր։ Պայթյուն չի եղել»,- ասել է Գրիգորյանը և հայերեն շնորհակալություն է հայտնել։
Նշենք, որ Բրյանսկում եռօրյա սուգ է հայտարարվել։ Հունիսի 2-ը, 3-ը և 4-ը Բրյանսկի մարզում, տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հայտարարվել են սգո օրեր, հայտնել Է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը:
Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել: Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարների փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության հետևանքով: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է կամրջի պայթեցման մասին, որի հետևանքով յոթ մարդ էր զոհվել, վիրավորվել՝ 69, նրանցից 3 -ը երեխաներ են։
Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն՝ Ճամբարակում. կա զոհ և վիրավորներ
Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվ...
Դրանք ահաբեկչություններ են․ ՌԴ ՔԿ-ն՝ կամուրջների պայթեցման մասին
Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մարդիկ են տուժել և մահացել, դրանք...
Երևանում ջրանցքից կնոջ դի է դուրս բերվել
Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտ...
Նոր մանրամասներ և կադրեր՝ Ճամբարակի պայթյունից
Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել...