Haribo ժելեներում կանեփ է հայտնաբերվել

Նիդեռլանդներում Haribo ծամելու կոնֆետներում կանեփ է հայտնաբերվել։ Այս մասին, հայտնել է Hart van Nederland հեռուստաալիքը։


Հաղորդվում է, որ մի քանի մարդ վատ է զգացել կոլայի համով մարմելադ ուտելուց հետո: Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին։


Նիդեռլանդների Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացրել և մարմելադե արջուկի մեջ կանեփ է հայտնաբերել։ Դրանից հետո գործակալությունը անմիջապես կապ հաստատեց Haribo-ի ներկայացուցիչների հետ։


Թմրանյութերը հայտնաբերվել են 1 կիլոգրամ քաշով կոնֆետների փաթեթների մեջ, որոնց պիտանելիության ժամկետը 2026 թվականի հունվարն էր։ Haribo-ն կոչ է արել սպառողներին չուտել արդեն գնած կոնֆետները և հայտարարել է չվաճառված ապրանքների բռնագրավման մասին։


Հավելենք՝ ներկայումս անհայտ է, թե ինչպես է կանեփը հայտնվել արտադրանքի մեջ ։


Նշենք նաև, որ Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում մաքսային ծառայողները ձերբակալել են 38-ամյա Գերմանիայի քաղաքացու, որի ուղեբեռում եղել են կանեփով լի մարմելադե արջուկներ։ Օտարերկրացու դեմ հարուցվել է քրեական գործ՝ «Թմրամիջոցների մաքսանենգություն» հոդվածով։

Քաղաքականություն