Ռազմական
ՌԴ-ում սկսել են ԱԹՍ սարքեր օգտագործել՝ անօրինական ներգաղթյալների որոնումների համար
ՌԴ ազգային գվարդիայի՝ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը Telegram-ում հայտնել է, որ գործակալությունը սկսել է անօդաչու թռչող սարքերի միջոցով անօրինական ներգաղթյալներ որոնել շինհրապարակներում։
Անօդաչու սարքի տեսախցիկով արված ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է կվադոկոպտերը ստուգում կառուցվող շենքերի հարկերը՝ աշխատողներ փնտրելու համար։ Այնուհետեւ սարքի օպերատորը վերահսկում է նրանց ելքը փողոց։
Ռուսաստանի ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հավելել է, որ այս ռեյդի ընթացքում ստուգվել է ավելի քան 100 օտարերկրացի։ Պարզվել է, որ նրանցից 14-ը ապօրինի են աշխատում Ռուսաստանի Դաշնությունում։ Տուգանքները վճարելուց հետո նրանք կարտաքսվեն Ռուսաստանից, հայտնել է Ռուսաստանի ազգային գվարդիան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ հարվածել են ուկրաինական մի քանի բնակավայրերի
ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել․ լարված իրավիճակ՝ Լիտվիայում ԱԹՍ Է խոցվել
Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
2.0