
Իրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը

Իրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե ԱՄՆ-ը համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի խաղաղ նպատակներով հարստացման նրա իրավունքը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Երկու կողմերը կարող են «քաղաքական համաձայնության» գալ, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, ասել են գործակալության աղբյուրները։ Նշվում է, որ ԱՄՆ բանակցային թիմի հետ հարցը դեռ չի քննարկվել։
Նման համաձայնագրի պայմաններով Իրանը մեկ տարով կդադարեցնի ուրանի հարստացումը։ Բարձր հարստացված պաշարների մի մասը կուղարկվի այլ երկրներ կամ կվերածվի խաղաղ նպատակներով վառելիքի:
ԱՄՆ-ը բազմիցս ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիրը պետք է ներառի հարստացման դադարեցում, որը, իբր, կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։ Իրանը բազմիցս ասել է, որ նման զինատեսակներ ստեղծելու մտադրություն չունի։