Հուսով ենք նրանք կաջակցեն ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացմանը. Լավրով

ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը, հայըարարել է, որ Ռուսական կողմը, ինչպես պայմանավորվել էր, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը շարադրում է մեր դիրքորոշումը ճգնաժամի հիմնական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ 


«Մեր պատվիրակությունը նրա ղեկավար Մեդինսկիի գլխավորությամբ պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։


Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել մեր թուրք գործընկերներին թուրքական հյուրընկալ հարթակ տրամադրելու համար, ինչի մասին երեկ հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվա կատարած այցի ժամանակ։


Հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն, և ոչ խոսքերով շահագրգռված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը Ստամբուլում»,-  ասել է Լավրովը:

Քաղաքականություն