Այդ ծրագրի հետ կապված իրավիճակը բարդ է. Լավրով
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարդ իրավիճակը պահպանվում է։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«8 տարի առաջ փլուզելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը` Իսրայելի, ԱՄՆ-ի, Եվրոպայի առանձին շրջանակներ հույս ունեին ոչնչացնել Թեհրանի օրինական քաղաքացիական միջուկային մշակումները՝ հաշվի չառնելով չտարածման մասին պայմանագրով նախատեսված նրա իրավունքը։ Դատելով կողմերի հայտարարություններից՝ բանակցությունների հերթական փուլի արդյունքներով հույս կա, որ առաջընթաց կգրանցվի, և որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում», - ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան հաջողություն է մաղթում այդ ջանքերին՝ հույս ունենալով, որ ձեռք կբերվեն բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում, իհարկե, Իրանին բավարարող արդյունքներ:
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան տագնապով է հետևում Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի զորախմբերի կուտակմանը: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփման գիծն, ի դեպ, զգալիորեն ընդլայնվել է, երբ կառույց են ընդունել երբեմնի չեզոք Շվեդիային ու Ֆինլանդիային։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ աշխարհակարգի կայունությունը մեծապես կախված կլինի այն բանից, թե կհաջողվի՞ արդյոք հասնել իր քաղաքականությունն այլ երկրների պարտադրելուց Արևմուտքի հրաժարմանը:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել. Փաշինյան
Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ...
Հայաստանը կախված է եղել այդ երկրից. Ռուբեն Ռուբինյան
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված...