Քաղաքականություն

Օրբանը մերժում է Թրամփին

Marine 971 դիտում
Օրբանը մերժում է Թրամփին

Հունգարիայի վարչապետը չի վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, այդ թվում՝ իր համոզմունքը, որ նրա համար անհնար է անդամակցել Եվրամիությանը, նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։


Magyar Nemzet թերթը կարծում է, որ Օրբանի կողմից ԵՄ առցանց գագաթնաժողովից հետո արված հայտարարությունը դրա հաստատումն է։


Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ անտեղի է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կապել Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքների տրամադրման հետ՝ ընդգծելով, որ դա անելը «անիմաստ և վտանգավոր է»։


Իր հերթին, վարչապետի գրասենյակի միջազգային հաղորդակցությունների պետական քարտուղար Զոլտան Կովաչը սոցիալական ցանցերում գրել է. «Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին Կիևի համար անվտանգության երաշխիք չի լինի, այլ մեզ համար՝ հակամարտության խոստում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250