Ռուսաստանի ԱԳՆ-ը դեմ է պաղեստինցիների կոլեկտիվ պատժին․ Լավրով
Ռուսաստանը արծու է, որ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակման կազմակերպիչները պետք է պատժվեն, սակայն Մոսկվան դեմ է կոլեկտիվ պատժին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովը Ռուսաստանի դիրքորոշումը հայտնել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ մամուլի ասուլիսում։
«Մենք ելնում ենք այն փաստից, որ այս ահաբեկչական հարձակման կազմակերպման և իրականացման մեղավորները պետք է պատժվեն ամենախիստ ձևով, սակայն մենք չենք կարող ընդունել բոլոր պաղեստինցիների կոլեկտիվ պատիժը», - ասել է նա։
Օգոստոսի 8-ին Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկած ծրագիրը՝ Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի պաշտպանության ուժերի վերահսկողությունը հաստատելու վերաբերյալ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է Գազայի հատվածից զանգվածային հրթիռային հարձակման, և «Համաս» խմբավորման անդամները ներխուժել են սահմանային շրջաններ, որտեղ նրանք հարյուրավոր պատանդներ են վերցրել։
Ավելի վաղ մոտ մեկ միլիոն մարդ դուրս էր եկել Իսրայելում՝ բողոքի ցույցի՝ Գազայում պատերազմի ավարտի համար։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Թրամփը Հայաստանն անվանեց Ալբանիա և չկարողացավ արտասանել Ադրբեջան բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չկարողացավ արտասանելԱդրբեջան բառը և նույնիսկ Հայաստանը անվանեց Ալբանիա։«Տեսնո՞ւմ եք։ Դա...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...