
Առանց բժիշկների առաջին հիվանդանոցն է բացվել

Չինական ստարտափը Սաուդյան Արաբիայում բացել է աշխարհում առաջին կլինիկան, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) ախտորոշում է հիվանդներին, ինչը առողջապահության առաջնային օղակում բժիշկներին փոխարինելու կարևոր քայլ է, հայտնում է Bloomberg-ը։
Շանհայի Synyi AI բժշկական տեխնոլոգիական ընկերությունը Սաուդյան Արաբիայի արևելյան Ալ-Ահսա շրջանում փորձնական ծրագիրը գործարկել է ապրիլին՝ Almoosa Health Group-ի հետ համագործակցությամբ։ Փորձնական նախագծի ընթացքում ԱԲ վիրտուալ բժիշկն ինքնուրույն ախտորոշումներ կդնի և դեղատոմսեր դուրս կգրի հիվանդներին՝ նրանց հետ շփվելով այնպես, ինչպես մարդ-բժիշկը։
Նշվում է, որ սա վերջին քայլն է այն ուղղությամբ, որպեսզի ԱԲ-ին թույլատրվի ուղղակիորեն ախտորոշել և բուժել հիվանդներին։ Փորձարկման նախորդ փուլում ԱԲ-ի սխալների մակարդակը 0,3%-ից պակաս է եղել։