Ռուսաստանը հարձակվում է բոլոր ուղղություններով. Զելենսկի
Արդեն մի քանի ամիս է, ինչ ռուսական ռազմական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում առաջնագծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Սումիի ուղղությամբ։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ 67 հազար ռուս զինվոր է կենտրոնացված Ուկրաինայի հետ հյուսիսային սահմանին։ Հենց Սումիի ուղղությունն է դարձել ռուսների համար գլխավորը։
«Անկեղծ ասած, հարձակողական գործողությունները սկսվել են բոլոր ուղղություններով: Եվ հիմնական ուղղությունը հենց Սումին էր: Այնտեղ կենտրոնացված էր 67 հազար ռուսական զորք: Մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք նրանց միավորումը թույլ չտալու համար: Եվ դա տեղի է ունենում արդեն մի քանի ամիս»,- ասել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ...
44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրվարույթ հանձնվել է դատարան
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հր...
ՊՆ խոսնակը` Տավուշում հնչած ադրբեջանական կրակոցների մասին
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՊՆ խեսնակ Ա...
Հնդկաստանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել
Պակիստանի և Հնդկաստանի զինված ուժերը որոշել են մարտական պատրաստականության մակարդակը իջեցնելու միջոցով շարունակել վստահու...