ՀԷՑ-ը դրա իրավունքը չունի. Մեսրոպ Մեսրոպյան
Հայաստանի էլեկտրական ցանցերը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու: Եթե ունենք այդպիսի փաստեր, դրանք հանձնաժողովի կողմից ենթակա են ուսումնասիրման ու տվյալ ընկերության նկատմամբ համապատասխան տույժեր կիրառելու: Բայց քանի որ հիվանդանոցներն ու նմանատիպ կառույցները պետության մեջ համարվում են առաջին կարգի սպառողներ, ճիշտ կլինի, որ իրենք ունենան ոչ միայն երկրորդային սնուցում, այլև դիզել գեներատորներ:
Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ոլորտի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, որը վերաբերում էր բուժհաստատություններում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումներին:
Մեսրոպյանի խոսքով՝ ինքը տեղյակ է պատգամավորի բարձրացրած հարցի նրբություններին:
Ըստ նրա՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն չի ազատվում իր համապատասխան պարտավորություններից, եթե չզգուշացնի պլանային անջատումներից առաջ:
Ինչ վերաբերում է կապի ոլորտում առկա խնդիրներին, նկատեց՝ մենք հաճախ ուրախությամբ նշում ենք, որ հանրապետությունում բավական բարձր տոկոս ծածկույթ ունենք, բայց դա վերաբերում է ընդհանուր տարածքի ծածկույթին՝ այս կամ այն օպերատորի միջոցով, սակայն դա չի նշանակում, ցավոք, որ մեր բոլոր օպերատորները համապատասխան տոկոսի ալեհավաքներ կամ սարքավորումներ ունեն:
Պատգամավորը հարց էր ուղղել միջպետական ճանապարհներին տեղ-տեղ կապի բացակայության առկայության մասին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ վերոնշյալ հարցը իրենց ուշադրության կենտրոնում է:
«Մեր օպերատորների հետ ունենք նման քննարկում, որպեսզի կարողանանք գալ համաձայնության՝ մեկը մյուսի սարքավորումներից օգտվելու հնարավորություն տալ, որ սովորական բաժանորդները նման խնդրի առաջ չկանգնեն: Կփորձենք սա հասցնել իր տրամաբանական ավարտին, որովհետև նման բողոքները վերջին շրջանում էլ ավելի են սրվում»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...