Հարձակման փորձ` ռուսական նավթային տանկերի վրա

Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, որը չեզոք ջրերով ուղևորվում էր Պրիմորսկ, սակայն փորձն անհաջող է ստացվել: Այս մասին գրել են ռուսական ԶԼՄ-ները:


Էստոնացիները գործողության ընթացքում օգտագործել են ուղղաթիռ, նավ և ՆԱՏՕ-ի կործանիչ, սպառնացել են խոյահարել և փորձել են դեսանտ իջեցնել նավի վրա, սակայն անձնակազմը չի արձագանքել զգուշացումներին, այնուհետև ռուսական Սու-35 ինքնաթիռը բարձրացել է օդ, և հետապնդումը դադարել է:


Դրանից հետո Էստոնիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ և Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին կանչել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։


Նավթային տանկերը Գաբոնի դրոշի ներքո է եղել և ուղևորվում էր ռուսական նավահանգիստ։