Բաքուն կոչ է արել Դելիին չսխալվել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում
Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել, չսխալվել հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։
«Պակիստան - Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ - ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ «փխրուն» փուլում են:
Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացին»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը:
Ադրբեջանցի դիվանագետը վրդովվել էր The Times of India պարբերականի հոդվածից, ըստ որի՝ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...