Այդ համաձայնագրին կարող են միանալ Հայաստանն ու Ադրբեջանը․ Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին տեղի կունենա Աբրահամեան խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում. նրա կանխատեսմամբ՝ համաձայնագրերին կարող են միանալ և Հայաստանն ու Ադրբեջանը:
Աբրահամեան խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում: Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ համոզել արաբական մի շարք երկրների պաշտոնապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Համաձայնագրերին առայժմ միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկկոն։
Սակայն այդ համաձայնագրերի առաջընթացը փակուղու առաջ էր հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփը հեռացել էր Սպիտակ տնից՝ տեղը զիջելով դեմոկրատ Ջո Բայդենին, վերջինիս նախագահության ժամանակ նոր արաբական երկրներ չեն միացել համաձայնագրերին:
Նրա խոսքով՝ որպես հավանական գործընկերներ համաձայնագրին կարող են միանալ Լիբիան, Հայաստանը և Ադրբեջանը։
«Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանի և նույնիսկ Սիրիայի պարագայում կարգավորման ներուժը: Նրանց կողմից ուժեղ դրական արձագանքներ են եղել: Նույնը կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ: Աբրահամեան խաղաղության համաձայնագրերին միանալը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտության կարգավորմանը, վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, կարող են պատրաստ լինել միանալ այդ խաղաղության համաձայնագրերին: Այսպիսով, դա մեծ նախաձեռնություն է նախագահի կողմից: Նա հավատում է դրան: Այն նպաստում է ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք շատ լավ թիմ ունենք։ Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կունենանք չորս կամ հինգ, գուցե վեց երկրներ, որոնք կկնքեն Աբրահամեան խաղաղության համաձայնագրերը, և դա մեծ ազդանշան կլինի աշխարհին նախագահ Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին՝ աշխարհում խաղաղություն և կայունություն խթանելու համար», - եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...