Մեքսիկայում գնդակահարվել է քաղաքապետի թեկնածուն․ հարձակումից կան տուժածներ և զոհեր
Մեքսիկայի Վերակրուս նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով ևս երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան քաղաքում հանրային միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ի ուղիղ եթերում:
Հավելենք՝ ականատեսները պատմում են, թե ինչպես է իշխող Մորենա կուսակցության թեկնածուն ողջունում տեղի բնակիչներին և կողմնակիցների ուղեկցությամբ քայլում փողոցով։ Ամբոխը կարգախոսներ է վանկարկում, երբ հանկարծ մոտ 20 կրակոց է լսվում։
Քաղաքական գործիչների, մասնավորապես՝ ՏԻՄ պաշտոնների թեկնածուների վրա հարձակումները սովորական են դարձել Մեքսիկայում ընտրական գործընթացի ընթացքի ժամանակ: Ըստ Data Cívica իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարի երկրում ռեկորդային 661 հարձակում է եղել քաղաքական գործունեության հետ կապված մարդկանց վրա:
2024 թվականի մայիսին Գերերո նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ սպանվել էր քաղաքապետի թեկնածուն։ Մի քանի օր անց Միչոական նահանգի Կոտիյա քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է մարզասրահից տուն վերադառնալիս։ Հոկտեմբերին Չիլպանսինգոյի նորընտիր քաղաքապետը սպանվել էր ընտրվելուց մեկ շաբաթ չանցած:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...