Կոնյակագործները՝ Վրաստանի անցակետում ստեղծված խոչընդոտներիի, արտահանման խափանման մասին
Կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է հանդիսանում, այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում»,-լրագրողների հետ զրույցում ասալ է «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետը։
Նա նշել է, թե բողոքի ակցիայի միջոցով փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել հնարավոր բոլոր ճանապարհներով, որպեսզի խնդիրը լուծվի։
«Պահանջում ենք, որպեսզի պարզաբանում ներկայացնեն, թե ինչի հիման վրա են մեր մեքենաները պահվում այնտեղ։ Ոչ մի պարզաբանում չկա, թե ինչքան են մնալու մեքենաներն այնտեղ։ Սա ոչ միայն մեր գործարանի խնդիրն է, այլ՝ բոլոր գործարանների։ Ասում են, թե կան գործարաններ, որոնց մեքենաները չեն պահվում անցակետում, նաև այդ հարցի պատասխանն ենք ակնկալում ստանալ, թե ինչի հիման վրա են այդպես վարվում»։
Մասնագետն ասաց, որ շուրջ մեկ ամիս է՝ ինչ իրենց առաջին մեքենան մտել է անցակետ ու դեռ այնտեղ է, սակայն մինչ օրս որևէ փորձաքննության պատասխան չունեն։
«Իրենք կարող են «դասմոտր» անել, բայց ոչ անալիզի տեսքով, որովհետև այդ բեռներն իրենց երկրի համար չեն նախատեսված, դրանք արտահանվում են ՌԴ և Բելառուս»։
Եթե նախկինում օրվա ընթացքում 4-7 մեքենա բեռ են արտահանել, այս պահի դրությամբ արտահանումները դադարեցվել են։
«Շաբաթվա կտրվածքով 1-2 մեքենա է արտահանվում։ Դա ոչ միայն մեր աշխատանքն է կանգնեցնում, այլ նաև ֆինանսապես ենք տուժում»,- ասել է «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետը։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...