Գալիս է էժան նավթի դարաշրջանը

Համաշխարհային բանկը 2025 թվականին նավթի գների 21% անկում է կանխատեսում, իսկ 2026 թվականին՝ ևս 6%՝ հումքային ապրանքների գների անկման պատճառով: Այս մասին գրել են ԶԼՄ-ները:


Ադյունահանման և արտահանման քվոտաների ներդրման միջոցով առաջարկը զսպելու ՕՊԵԿ-ի քաղաքականությունը մոտեցել է ավարտին։ Արդյունահանման հետագա նվազումը միայն վատթարացնում է իրավիճակը գործարքի մասնակից երկրների համար և գործնականում չի ազդում շուկայում առաջարկի ընդհանուր ծավալի վրա ։


Թե ի վերջո ինչպիսին կլինի հավասարակշռության գինը, հիմա ոչ ոք չի կարող ասել, քանի որ հզորությունների ավելցուկը բավականին մեծ է: Շուկա կարող է մուտք գործել օրական ընդհանուր առմամբ մինչև 3-5 միլիոն բարել, ինչը շատ է, ուստի մեկուկես տարի անց 40 դոլար գինն այլևս չափազանց ցածր չի թվա։ 


Նավթի համաշխարհային շուկան աստիճանաբար կանցնի այն մատակարարների վերահսկողության տակ, որոնք կապահովեն ցածր գներ՝ արդյունահանման ցածր ինքնարժեքի պատճառով: