Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության 3 տարբերակ կա․ Սարգսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Այս մասին պատգամավորը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։
«Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայում շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինվոր զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում»,- ասել է Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե մուտքագրվող լրացուցիչ գումարների մի մասն առաջարկվում է ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային զինծառայողների դրամական ապահովության բարձրացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...