Փոփոխություններ առաջին դասարան ըդունվելու կարգում

Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել 7 տարին լրանալու դեպքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը։


«Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում»,– գրել է նա։


Նշենք, որ այս պահին գործող օրենքի համաձայն դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է տվյալ օրացուցային տարում: