Այս խնդիրը պետք է լուծվի․ այդ հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում․ Խավաջա Ասիֆ
Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ բանակցություններում դրանց անցկացման դեպքում քննարկել երեք առանցքային հարց, այդ թվում՝ Քաշմիրի խնդիրը, անդրսահմանային ահաբեկչությունը և Ինդուս գետի ջրերի համատեղ օգտագործումը։ Այս մասին հայտնել Է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հնդկաստանի հետ հարաբերություններում մենք ունենք երեք հիմնական խնդիր՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում: Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի հարցը, որի պատճառով Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ կռվել են միմյանց դեմ։ Այդ տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»,- ասել է նախարարը:
Ասիֆի խոսքով՝ Հնդկաստանի հետ Ինդուս գետի ջրերի օգտագործման շուրջ վեճը կարգավորվել է, երբ 1960 թվականին ստորագրվել է համապատասխան պայմանագիր, որի գործողությունը չի կարող կասեցվել Նյու Դելիի միակողմանի որոշմամբ:
«Մայիսի 10 -ին Հնդկաստանի հետ հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը մեզ համար դիվանագիտական հաղթանակ էր, որը տարել Էր Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտությունում զսպվածության և ռազմական հզորության դրսևորման արդյունքում»,- հավելել է Խավաջա Ասիֆը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...