Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներ, կեղծ վարորդական վկայական
Մայիսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 50, չամրակապված վարելու՝ 961, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10, վարելու ընթացքում ծխելու՝ 407, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 244, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40 և 1814 այլ իրավախախտում։ 173 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 420-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 71-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15155 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 231, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 662, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 209, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 577, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57, արագության գերազանցման՝ 2242 և 4341 այլ իրավախախտում։ 478 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1646-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 359-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 20 բեռնատար, 151-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 55 անձ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Համագյուղացիները՝ 2-ամյա Տիգրանի անհետանալու մասին․ չի եղել, որ գետի մեջ մարդ ընկնի ու կորի
Մարմարիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն արդեն 11-րդ օրն է, շարունակվում են: Համագյուղացիները լրագրողների հետ զ...
ՆԳՆ՝ 2-ամյա Տիգրանի անհետանալու վարկածների և կեղծ ահազանգի մասին
Վաղ առավոտից կրկին վերսկսվել են որոնողական աշխատանքները այս պահի դրությամբ ներգրավված են շուրջ 300 փրկարար ծառայողներ, շ...
Առաջիկայում՝ մագնիսական փոթորիկներ են սպասվում
Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի...