Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։
Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կգլխավորի մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
«Անչելոտիի ներգրավումը Բրազիլիայի հավաքականի ղեկավարության մեջ պարզապես ռազմավարական քայլ չէ։ Սա հայտարարություն է ամբողջ աշխարհին, որ մենք վճռական ենք՝ վերականգնելու պատվանդանի ամենաբարձր աստիճանը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և այժմ նա կգլխավորի մոլորակի մեծագույն թիմը: Միասին մենք կգրենք նոր փառահեղ գլուխներ բրազիլական ֆուտբոլի համար», - ասել է Բրազիլիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահը։
Անչելոտին 65 տարեկան է, նա «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից, ինչպես նաև մադրիդյան ակումբում աշխատել է 2013-2015 թվականներին:
Նմանատիպ հոդվածներ
Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայում մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Բրազիլիայի հավաքակա...
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-...
Անկախ Հայաստանի առաջին մեդալը՝ կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին կարատեիստը, որը մեծահասակներ...
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:Կ...