Դպրոցներում թմրամիջոցների թեստավորմանը դեմ եմ․ ՀՀ ՔԿ նախագահ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը դեմ է, որ դպրոցներում անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ թեստավորումը պարտադիր դառնա։ Նա այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում նիստի ժամանակ։
«Ես՝ որպես իրավաբան, իմ մասնավոր կարծիքը կարող եմ ասել՝ դեմ եմ, որ անչափահասները պարտադիր թեստավորում անցնեն, որովհետև իմ կարծիքով՝ դա չի բխում երեխայի լավագույն շահից, եթե պարտադիր է»,- նշել է Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ անհասկանալի է նաև, թե ինչպես է ապահովվելու պարտադիր թեստավորման իրականացումը, եթե երեխան դեմ լինի։
Պողոսյանը հավելել է՝ նախաձեռնության նպատակը հասկանում է, բայց պետք է առավելագույն զգույշ լինել, երբ խոսքը վերաբերում է անչափահասներին, քանի որ պետք է գործել նրա լավագույն շահի տեսանկյունից։ Նա կարծում է՝ հոգեբաններն էլ այս հարցում կարող են կարծիք հայտնել, պարտադիր թեստավորման գործընթացը կարող է ռիսկեր պարունակել, այդ թվում՝ հոգեբանական վնաս հասցնել երեխային։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը հունվարի 15-ին հայտնել էր, որ հնարավոր է` դպրոցներում թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ անցկացվեն։ Նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել դպրոցներում և հարակից տարածքներում, ինչը կօգնի պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...