Քաղաքականություն

ԵՄ-ն երբեք իր կազմ չի ընդունել պատերազմող երկրներին․ Օրբան

ԵՄ-ն երբեք իր կազմ չի ընդունել պատերազմող երկրներին․ Օրբան
Ուկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի նրան, որ համայնքի բոլոր երկրները կներքաշվեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Այս նախազգուշացումը Հունգարիայի վարչապետ Վիկտո�…

Ուկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի նրան, որ համայնքի բոլոր երկրները կներքաշվեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Այս նախազգուշացումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հնչեցրել է Բուդապեշտում Եվրոպական խորհրդարանների խոսնակների համաժողովում։


«Որպես Ուկրաինայի հարևան երկիր, մենք կարծում ենք, որ եթե Ուկրաինան ընդունվի Եվրամիության կազմ, ապա ԵՄ-ն նույնպես կներքաշվի պատերազմի մեջ», – ասել է Հունգարիայի վարչապետը։


Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն երբեք իր կազմ չի ընդունել պատերազմող երկրներին։ Օրբանը նաև ափսոսանք է հայտնել, որ եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդները մտադիր են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։


«Մենք այլ կարծիք ունենք։ Մենք կարծում ենք, որ որքան երկար շարունակվի այս պատերազմը, այնքան շատ կյանքեր կկորսվեն»,- հավելել է Օրբանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250