Ելիսեյան պալատը մեկնաբանել է՝ ինչ է թաքցրել Մակրոնը
Սպիտակ փաթեթը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեպի Ուկրաինա ուղևորվող գնացքում թաքցրել է, պարզապես անձեռոցիկ է և թմրանյութ չի պարունակում, հայտնել են Ելիսեյան պալատից՝ մեկնաբանելով երեկ համացանցում, տարածված ու լայն քննարկումների առիթ դարձած տեսանյութը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Մայիսի 10-ին AP-ն տեսանյութ է հրապարակել վագոնից, որում Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուղևորվում էին Կիև։
Նրանք նստած են եղել սեղանի շուրջ, երբ լրագրողները սկսել են նկարահանել քաղաքական գործիչներին: Այդ պահին Մակրոնը սեղանից վերցրել էր ճմրթված սպիտակ փաթեթ, իսկ Մերցը վերցրել է ինչ-որ այլ առարկա: Կադրերի հրապարակումից հետո համացանցում հայտնվել են մեկնաբանություններ, որ Մակրոնը կարող էր կոկաինն թաքցնել այդ փաթեթում:
«Երբ եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունն այնքան հեռու է գնում, որ պարզ անձեռոցիկը թմրանյութի տեսք է ստանում։ Այս կեղծ լուրերը տարածվում են Ֆրանսիայի թշնամիների կողմից թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում։ Մենք պետք է զգոն մնանք մանիպուլյացիաների դեմ»,-ասել են Ելիսեյան պալատում։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...