Ուկրաինան գնդակոծել է Կուրսկի շրջանը. տուժածների հստակ թիվ չկա
Ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել Կուրսկի շրջանին: Հաղորդվում է հարձակման հետևանքով լուրջ ավերածությունների մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Գնդակոծության տակ են հայտնվել հյուրանոցի շենքն ու ավտոլվացման կետը: Նախնական տվյալներով՝ հարված հասցնելու համար կիրառվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ռուսական կողմի պնդմամբ՝ մտահոգություն է առաջացնում ավերված շենքերի մոտիկությունը կամրջին և դպրոցին։ Փրկարարական ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում փլատակներում, որտեղ կարող են գտնվել մարդիկ: Տուժածների ստույգ թիվն այս պահին հայտնի չէ։ Շրջանի իշխանություններն օպերատիվորեն տեղակայել են հրետակոծության հետևանքների վերացման շտաբ և տուժածներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...