Համաշխարհային քաղաքական գործիչների արձագանքը՝ Պուտինի առաջարկին
Համաշխարհային քաղաքական գործիչների արձագանքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առանց նախապայմանների Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու մասին առաջարկին։
Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը «լավ նշան է», բայց «հեռու է բավարար լինելուց»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ կոչ անելով Ռուսաստանին համաձայնել Ուկրաինայի հետ Եվրոպայի և ԱՄՆ – ի կողմից աջակցվող 30-օրյա զինադադարին:
«Մենք ակնկալում ենք, որ Մոսկվան կհամաձայնի հրադադար հաստատել, որը թույլ կտա իրական բանակցություններ սկսել»– ասված է Գերմանիայի նոր կանցլերի հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է․ «Սկզբում 30 օրով հրադադար, հետո մնացած ամեն ինչ։ Ռուսաստանը չպետք է բանակցությունների տակ քողարկի պատերազմը շարունակելու ցանկությունը»։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հրադադարը կքննարկեն միայն Ստամբուլում բանակցություններից հետո»։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին էլ հայտարարել է․ «Ամեն ինչ պարզ է: Ուկրաինան և ժողովրդավարական աշխարհը պահանջում են հրադադար, Պուտինը ցանկանում է շարունակել կրակել»։
Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը հայտարարել է․ «Պարզ ճշմարտություն՝ Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը՝ ոչ։ 30-օրյա անվերապահ և անհապաղ հրադադարը լավ սկիզբ է խաղաղ գործընթացի համար։ Ռուսաստանը սանձազերծեց այս պատերազմը, և Ռուսաստանը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի, ուստի հենց նա է ամբողջ պատասխանատվությունը կրում շարունակվող արյունալի աղետի համար»:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է․ «Ի պատասխան մեր կոչի՝ ռուսներն առաջարկել են խաղաղ բանակցություններ սկսել մայիսի 15-ից։ Սակայն աշխարհը սպասում է միանշանակ լուծման՝ անհապաղ և անվերապահ հրադադարի»։
Հիշեցնենք՝ Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկին, նշելով, որ «սա կարող է պատմական օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ առաջարկը գնահատել է որպես առաջին, սակայն ոչ բավարար քայլ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադար և կայուն խաղաղություն ապահովելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...