Ամերիկան ու Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել առևտրային «Շրջանակային համաձայնագրի» մասին, որն ուրվագծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին գործարքի մասին հայտարարությունից մի քանի շաբաթ անց․ գրում է ABC News-ը։
«Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այս շրջանակային համաձայնագիրը դիտարկում են որպես գործընթացի առաջին քայլ, որը կարող է ժամանակի ընթացքում ընդլայնվել՝ ընդգրկելով լրացուցիչ ոլորտներ, շարունակելով բարելավել մուտքը շուկա և զարգացնելով իրենց առևտրային և ներդրումային հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգները 15%-անոց սակագին կսահմանի ԵՄ ապրանքների մեծ մասի, դրանց թվում՝ դեղագործական և կիսահաղորդչային արտադրանքի ներմուծման նկատմամաբ։ Միացյալ Նահանգները կպահպանի Եվրամիության ավտոմեքենաների նկատմամբ գործող 27,5%-անոց սակագինը մինչև ԱՄՆ-ի մի շարք ապրանքների սակագների նվազեցման օրենսդրական ակտերի ընդունումը։
Համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Եվրամիությունն արտոնյալ շուկա մուտք կապահովի Միացյալ Նահանգներից ծովամթերքի և ոչ կարևոր գյուղատնտեսական արտադրանքի համար, ներառյալ՝ ընկույզի, կաթնամթերքի որոշակի տեսակի, թարմ և վերամշակված մրգերի և բանջարեղենի, վերամշակված սննդամթերքի, սերմերի, սոյայի յուղի, ինչպես նաև խոզի և բիզոնի մսի համար։ Եվրամիությունը միաժամանակ նախատեսում է զգալիորեն ավելացնել Միացյալ Նահանգներից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...