Հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները. Ալիևը հայտարարություններով է հանդես եկել

Մենք ամբողջությամբ արդիականացնում ենք Նախիջևանի երկաթուղին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, և սա մեր հաջորդ պատմական հաջողությունն է», - ասել է նա:


Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն է հեղինակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, և փաստաթղթի հիմքում ընկած են Ադրբեջանի դիրքորոշումները։


«Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստորեն վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատմանը։ Դրան զուգահեռ՝ ապահովվել է նաև ցամաքային կապը մեր պատմական տարածաշրջանի՝ Նախիջևանի հետ», - ասել է նա։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ բանակին արտասահմանից փոխանցված զենքի արժեքը կազմում է մոտավորապես 5-6 միլիարդ դոլար։


«Իհարկե, Հայաստանը չուներ այդքան քանակությամբ զենք գնելու միջոցներ»,- ասել էր նա։


Քաղաքականություն