Էրդողանը պատասխանել է Պուտինին
Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադար և կայուն խաղաղություն ապահովելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ճանապարհին պատմական բեկումնային պահ է, և անհրաժեշտ է օգտագործել այդ հնարավորությունը: Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում կատարել, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար»,- տեղեկացրել է թուրքական պետության ղեկավարի վարչակազմը:
Էրդողանը նաև ընդգծել է, որ կարևոր է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մշտական խաղաղ բանակցությունների վերսկսման և Ուկրաինայի վերականգնման գործընթացում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացրել, որ Անկարան պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններն իր երկրում։
Նա ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսման մասին և ասել, որ համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ մթնոլորտ կառուցողական խաղաղ բանակցությունների համար։
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար բացվել է հնարավորությունների պատուհան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
ԱԽ քարտուղարի փոխարեն՝ դեսպանը. ինչու Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայո...
Իսրայելը նախատեսում է ամբողջությամբ գրավել Գազան
Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի ամբողջական գրավման և այնտեղ անժամկետ ռազմական ներկայության ծրագիր, հաղորդում...
Պուտին-Թրամփ հանդիպման անհրաժեշտություն կա․Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնա...