Ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին․ Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին։ Մենք հասել ենք նրան, ինչին ցանկանում էինք, Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Այն փաստացի որևէ գործունեություն չի իրականացրել և չի կարողացել իրականացնել։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, իսկ հիմա դրա վերջը մոտենում է։


Խաղաղության համաձայնագրի ստորագրումը փաստացի վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը։


Մենք նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեղինակներն ենք, և մեր դիրքորոշումը միշտ հաշվի է առնվել այս կետերը մշակելիս: Այս փաստաթղթի ստորագրումը փաստացի վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը»,- ասել է նա։


Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապի մասին։



Քաղաքականություն