Շինթույլտվության տրամադրումից առաջ՝ Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 42 հասցեում ամիսներ առաջ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Կառուցվում էր տարածքում գտնվող առևտրի սրահի երկրորդ հարկը։ Hetq.am-ը հայտնում է, որ քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կառուցապատողը շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստացել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Սակայն, մեզ մոտ առկա նկարները փաստում են, որ կառուցապատողը շինարարությունը սկսել է մինչև համապատասխան թույլտվություն ստանալը։
Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է։
Հեռախոսազրույցի ընթացքում հարցին, թե ինչու են առանց շինթույլտվության շինաշխատանքներ կատարել, Արտակ Հովակիմյանը պատասխանեց, որ իրականացվել են ոչ թե շինարարական, այլ քանդման աշխատանքներ։
Հովակիմյանի խոսքով՝ մինչև թույլտվության ստանալը, իրականացրել է միայն քանդման աշխատանքներ։
«Ասեմ ավելին՝ ես տարածքը վարձով եմ տվել, պայմանագրով աշխատանքները կատարում են վարձակալները, որոնք ինձ հետ կապ չունեն։ Ես իմ ստացած եկամտից հարկեր եմ վճարում, ու որևիցե խնդիր չկա։ Այդ շինություններն էլ գնվել է, եթե չեմ սխալվում, 10 տարի առաջ՝ հիփոթեքային վարկով։ Մենք` ես և կինս, հիփոթեք ենք մարում մինչև հիմա։ Իսկ քանի որ տարածքը «Թթենի» սուպերմարկետին տվեցինք վարձակալությամբ, վարձակալության ընթացքում առաջացած եկամուտը փորձեցինք ներդնել երկրորդ հարկի վերակառուցման համար, որպեսզի ավելի շահավետ լինի այդ ամենը։ Ամեն ինչ օրենքի շրջանակներում է»,- ասել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետը։
Չնայած Հովակիմյանի հավաստիացումներին, որ նախքան շինթույլտվություն ստանալը շինարարություն չի իրականացվել, ապրիլի 22-ին արված լուսանկարը այլ բան է փաստում։ Նկարում երևում է, որ ոչ միայն կատարվել են քանդման աշխատանքներ, այլև իրականացվել է շինաշխատանքների մի մասը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...